ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԵԶ ԼՔՈՒՄ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՕԳՆԵԼ ԵՆՔ՝ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ

Ծառ կտրող կացնին ծառն է կյանք տվել...

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԵԶ ԼՔՈՒՄ ՆՐԱՆՔ, ՈՒՄ ՕԳՆԵԼ ԵՆՔ՝ ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵԼ
Ծառ կտրող կացնին ծառն է կյանք տվել

Կացնին կյանք տվող ծառը միշտ վճարում է իր սխալի համար։
Եթե կացնից հեռացնենք այն, ինչ տվել է ծառը, կացինը կդառնա անօգուտ երկաթ, որը թեեւ սուր է, բայց անպետք։ Նույնը տեղի է ունենում այն մարդկանց հետ, որոնց օգնում ես՝ ճախրել։

Իմ մասնագիտության բերումով գրեթե ամեն օր հանդիպում եմ նման մարդկանց, ովքեր գրանցվում են խորհրդատվության կամ առանց գրանցվելու, պարզապես մոտ հարաբերությունների մեջ ենք ու փորձել եմ օգնել։

Բոլորը սկզբում չեն հավատում իրենց ուժերին, հետո սկսում են թռչկոտել, մի փոքր էլ օգնում ես ու կարողանում են ճախրել, իսկ երբ թողնում ես մենակ, այդ պահից սկսվում է «հրաշքը», որովհետև մարդը հասկանում է, որ մենակ կարողանում է ճախրել ու քո կարիքն այլևս չունի։

ՔՈ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ «ՃԱԽՐՈՂՆԵՐԸ» ԲԱԺԱՆՎՈՒՄ ԵՆ 3 ԽՄԲԻ

1․ Ոմանք շարունակում են մնալ կողքիդ եւ իրենց կողմից փորձում փոխադարձ օգտակար լինել քեզ։
2. Ոմանք հարգալից գոհանում են ու հեռանում։
3. Ոմանք հեռանում են առանց գոհանալու։
Հենց այդպես, լուռ ու սահուն կորչում են քո տեսադաշտից, նամակներիդ ու զանգերիդ էլ չեն պատասխանում կամ պատասխանում են այնքան ուշ, որը համարյա վիրավորական է։ Եթե մեկ օր մի բան էլ խնդրես «ականջի ետև է գցում» այնքան, մինչև հոգնես ու խնդիրդ այլ ճանապարհով լուծես։

Ցավոք 3-րդ խմբի մարդիկ մեծամասնություն են կազմում, բայց ոչ թե նրա համար, որ նրանք վատն են։ Այստեղ 3 պատճառ կա,

3 օրինաչափություն, որոնք տարբեր մարդկանց մոտ տարբեր են։

1. Մարդը քեզ տեսնելիս միշտ հիշում է իր ընկած վիճակը, որից իրեն բարձրացրեցիր։ Իսկ անցյալի ձախողումները հիշելն այնքան էլ հաճելի չէ։ Դրա համար էլ խուսափում է քեզանից։

2․ Քանի որ դու տեսել ես իր ընկած վիճակը, նա վախենում է, որ կարող ես երեսով տալ, կամ թեկուզ իր հետ խոսելիս մտովի հիշես իր անցյալը, ինչը իր համար անհարմար է, չի ցանկանում լինել քո տեսադաշտում։

3. Ամենաթաքնված պատճառը. Մարդը քեզ հետ մտել է անառողջ մրցակցության մեջ ու դու դա չգիտես։ Չես էլ կարող գիտակցել այնքան ժամանակ, երբ մեկ օր կիմանաս, որ քեզ մեջքից խփողն ինքն է եղել։


Թե ինչպես ճանաչել նման մարդկանց ամենասկզբից, այս մասին առաջիկայում կխոսեմ իմ Տելեգրամյան START ալիքում (Բաժանորդագրությունն ԱՆՎՃԱՐ Է)։
Ուրեմն մեկընդմիշտ հիշենք, թե ինչ է սպասվում, երբ փորձում ենք մարդկանց օգտակար լինել։ Հիշենք, ոչ թե նրա համար, որ չօգնենք, այլև պատրաստ լինենք։

Հա՜, մոռացա ամենակարևորը․ մեր արածը չգնահատելու վերը նշված 3 կետն էլ ունի մեկ պատճառ «ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ», որը մարդուն խանգարում է աճել նաև այլ ոլորտներում։ Դժվար թե տեսնեք հպարտ մարդուն իր սեփական ուժերով բարձրանալիս։
1. Հպարտ մարդն է ամաչում իր երեկվա սխալներից ու ընկած վիճակից։
2. Հպարտ մարդն է ամաչում, որ իր ընկած վիճակը տեսել ես և օգնել (այն դեպքում, երբ ընկած վիճակում չէր ամաչում)։
3. Ու վերջապես հպարտ մարդն է ամաչում ասել, որ ցանկանում է նույնատիպ գործունեությամբ զբաղվել, դառնալ քեզ մրցակից ու առանց մեջքիցդ խփելու գումար վաստակել, որովհետև հպարտ մարդն առողջ մրցակից չէ, նա ամեն ինչ անելու է անառողջ և տոքսիկ մեթոդներով։



Ծառ կտրող կացնին ծառն է կյանք տվել։ Քո այսօրվա թշնամուն, ինքդ ես կերակրել․․․ Եթե չես ուզում քեզ անարգեն, ապա ճանաչիր նրան, ով վաղը տրորելու է քեզ (համեցիր կխոսենք START )։ Իսկ այդ ամենն իմանալով ինչպես կվարվես իր հետ այսօր, քո որոշումն է։