Հաճախորդների իրավունքները
4. Ինտերնետային կայքի և բջջային հավելվածի համար սահմանված պահանջները
4.1 Պայմաններում Առևտրի կետի ինտերնետային կայքի համար սահմանված պահանջները տարածվում են նաև Առևտրի կետի բջջային հավելվածի վրա, եթե այլ բան նախատեսված չէ Պայմանների համապատասխան դրույթում:
4.2 Առևտրի կետը պարտավոր է Բանկի հետ համաձայնեցված եղանակով կառուցել և շահագործել իր ինտերնետային կայքի՝ քարտերով վճարումներ ընդունելու համար օգտագործվող մասը:
4.3 Առևտրի կետը իրավասու չէ ձևափոխել և/կամ տրամադրել երրորդ անձանց Բանկի կողմից տրամադրված համակարգչային ծրագրերը, նորմատիվ փաստաթղթերը և այլ նյութերը:
4.4 Առևտրի կետը պարտավոր է օգտվել Ծառայությունից միայն Հայտպայմանագրում նշված ինտերնետային կայքում վաճառքների համար: Առևտրի կետն իրավունք չունի վճարման համար ներկայացնել այնպիսի գործարքներ, որոնք մեկ այլ առևտրի կետում կատարված վաճառքների արդյունք են:
4.5 Առևտրի կետը կրում է իր ինտերնետային կայքի կառուցման և շահագործման հետ կապված բոլոր ծախսերը:
4.6 Առևտրի կետը քարտերով վճարումները պարտավորվում է ընդունել միայն Բանկի և Բանկին սպասարկող պրոցեսինգային կենտրոնի (այսուհետ՝ Պրոցեսինգային կենտրոն) կողմից ներկայացված հատուկ պահանջներին համապատասխան եղանակով:
4.7 Առևտրի կետը պետք է ունենա գործարքների իրականացման ինտերնետային կայքի և Բանկին ներկայացված՝ Առևտրի կետի կողմից գործածվող ինտերնետային կայքերի դոմենների նկատմամբ իրավասությունները հավաստող փաստաթուղթ, որը պետք է ներկայացվի Բանկ՝ վերջինիս առաջին իսկ պահանջի դեպքում:
4.8 Առևտրի կետը պետք է կիրառի ինտերնետային կայքի տեղեկատվության պաշտպանության գաղտնագրման (encryption) արդիական ստանդարտներ և ներկայացնի այդ փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթ (սերտիֆիկատ):
4.9 Ինտերնետային կայքը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությանը, մասնավորապես.
4.9.1 պետք է առկա լինի ՀՀ օրենսդրությամբ պահանջվող տեղեկատվությունը, ներառյալ՝ նման օրենսդրական պահանջ սահմանված լինելու դեպքում՝ ցուցադրված լինի տվյալ գործունեությունը ծավալելու համար անհրաժեշտ լիցենզիան և այլ նյութերը,
4.9.2 առկա տեղեկատվությունը, ներառյալ գովազդը, պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին,
4.9.3 պետք է ապահովված լինեն տվյալ կազմակերպության գործունեության ոլորտի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման համար անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային (software) լուծումները, ներառյալ գնորդի տարիքային սահմանափակումների համար և այլն:
4.10 Ինտերնետային կայքում պետք է ներկայացված լինի հետևյալ նվազագույն տեղեկատվությունը.
4.10.1 «Մեր մասին» բաժինը, որը կներառի Առևտրի կետի ընդհանուր նկարագիրը, գործունեության ոլորտի վերաբերյալ և այլ տեղեկություններ,
4.10.2 Առևտրի կետի կոնտակտային տվյալները հեռախոսահամար(ներ)ը, էլեկտրոնային փոստի հասցեն և այլն),
4.10.3 (հասցեն, ինտերնետային կայքում առաջարկվող ապրանքների կամ ծառայությունների լիարժեք նկարագրություն՝ գովազդվող ապրանքի/ ծառայության իրական տվյալներին/չափանիշներին համապատասխան,
4.10.4 իրավական սահմանափակումները (առկայության դեպքում),
4.10.5 իրական գները և արժույթը (ընդ որում՝ գնանշումը ՀՀ դրամով պարտադիր է),
4.10.6 առաքման պայմանները, այդ թվում Հայաստանից դուրս առաքման սահմանափակումները (առկայության դեպքում),
4.10.7 ապրանքների վերադարձի և գումարի փոխհատուցման պայմանները,
4.10.8 հաճախորդի տվյալների, իսկ կիրառելիության դեպքում՝ նաև ինտերնետային կայքի գաղտնիության քաղաքականությունը, ինտերնետային կայքի քուքիների (cookies) քաղաքականությունը,
4.10.9 ինտերնետային կայքի անվտանգության հնարավորությունները և քարտերի տվյալների օգտագործման կանոնները,
4.10.10 հատուկ առաջարկներից օգտվելու պայմանները, եթե դրանք ունեն սահմանափակումներ,
4.10.11 տեղեկատվություն այն մասին, թե ինտերնետային կայքում որ վճարային համակարգերի քարտերն են ընդունվում վճարման համար, մասնավորապես առնվազն պետք է առկա լինեն նշված համակարգերի գունավոր առևտրային նշանները,
4.10.12 Եթե ինտերնետային կայքում առկա է արտոնյալ կամ անվճար փորձարկման (free trial) ժամանակահատված կիրառելու հնարավորություն, ապա պետք է հստակ ներկայացված լինեն դրա կիրառման պայմանները, ժամկետները, ներառյալ, բայց չսահմանափակվելով.
4.10.12.1 հետագա պարբերական գանձումները սկսելու ամսաթիվը կամ այն ժամկետը, որի լրանալու օրը կատարվելու է գանձում,
4.10.12.2 հայտարարություն այն մասին, որ եթե նախքան անվճար/արտոնյալ ժամկետի ավարտը քարտապանի կողմից գործարքը չի չեղարկվում, ապա կատարվելու է քարտից գանձում,
4.10.12.3 գործարքների չեղարկման հիմնական կանոնները, ներառյալ հերթական պարբերական գանձումը չեղարկելու նպատակով քարտապանի կողմից կատարման ենթակա քայլերը,
4.10.12.4 ապրանքների վերադարձի և գումարի փոխհատուցման կարգը:
4.11 Ինտերնետային կայքում հղումները պետք է լինեն իրական և պարունակեն իրական տվյալներ, ինչպես նաև չուղղորդեն այն կայքեր, որոնք խախտում են Պայմանները:
4.12 Բանկն ապահովում է Առևտրի կետին վերջինիս ինտերնետային կայքի՝ քարտերով վճարումներ ընդունելու համար օգտագործվող մասի կառուցման և հետագա շահագործման համար անհրաժեշտ տեղեկատվությամբ: