20

Տարվա փորձառություն

100

Եվ ավելի բանաստեղծություն

10,000

Եվ ավելի ուսանող

Ruben Karoyan

Ռուբեն Կարոյան

Ես Ռուբենն եմ։ Ունեմ տեքստային կամ բանավոր բանակցությունների ավելի քան 23 տարվա փորձառություն։

Հոդվածներս հրապարակվում են տարբեր կայքերում՝ 2012 թվականից։ Ավելի քան 100 բանաստեղծության հեղինակ եմ, որոնք հրատարակվել են տարբեր ժողովածուներում և ասմունքում են տարբեր հարթակներում՝ սկսած դպրոցական միջոցառումներից մինչև պետական մակարդակի գրական երեկույթներ՝ Հայաստանում և սփյուռքում։

«Հայկական PR ասոցիացիայի» անդամ եմ, որպես PR մասնագետ։

2018 թ․ հիմնել եմ Copywriting Academy-ն, որը Հայաստանում քոփիռայթինգ ուսուցանոող առաջին ու դեռևս միակ հարթակն էր։ Հեղինակ եմ ավելի քան 80 անուն դասընթացի, որոնց մասնակցել են ավելի քան 10․000 հոգի, որոնց թվում՝ Ֆինանսական ակադեմիայի, ՀՊՏՀ-ի, ԵՊՀ-ի, Բրյուսովի անվան, Մանկավարժական և այլ բուհերի ուսանողներ, SMM մասնագետներ, մարքեթոլոգներ, վաճառքի մասնագետներ։ Նրանց մեծ մասը ստացել են նոր մասնագիտություն և աշխատանք են գտել քոփիռայթինգի և այլ ոլորտներում։

2020 թվականին իմ երազանքները սկսեցին իրականանալ։ Երազում էի օգտակար լինել իմ գործով հայ ազգին։ Իրականացրեցինք անվճար դասընթացներ զոհված զինվորների ընտանիքների անդամների համար։

2021 թվականին իրականացրեցինք անվճար դասընթացներ վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված զինվորների համար։ Հաջորդիվ՝ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց համար։

2022 թվականին գիտելիք փոխանցելու հերթը մարզերում և սահմանամերձ գյուղերում բնակվող տաղանդավոր և կրեատիվ երիտասարդներինն էր։

2022 թվականի գարնանը՝ մայիսի 5-ին, տեղի ունեցավ իմ առաջին գրքի՝ «Copywriting 5 օրում» շնորհանդեսը։ Սա հայալեզու առաջին ձեռնարկն է վաճառող տեքստերի և տեքստային բանակցությունների մասին։

2023 թվականից ցայսօր նկարահանում եմ տեսահոլովակներ (ավելի քան 1000 հոլովակ) բարոյախրատական, բանակցային և քոփիռայթինգի թեմաներով, որոնք ակտիվորեն տարածվում են համացանցում։

2025 թվականին հիմնել եմ «Բանակցությունների ակադեմիան», որը ևս Հայաստանում առաջինն էր այս ոլորտում։

Նույն թվականին տեղի ունեցավ երկրորդ՝ «Ճիշտ խոսքը գրպանումս» գրքիս շնորհանդեսը։ Գիրքը օգնում է հաղթահարել իրենց խնդիրները նրանց, ովքեր դարձել են հասարակության կողմից զոհ՝ տարբեր իրավիճակներում։

Մինչ օրս անցկացնում եմ դասընթացներ։ Իմ խորհրդատվություններին գրանցվում են տարբեր անձինք, որոնց սիրով օգտակար եմ լինում։

1․ Իմ գործը խաբված ու ճնշված մարդկանց հետ է, որոնց մանիպուլացրել և չարաշահել են տևական ժամանակ։

2․ Ինձ դիմում են, երբ պետք է միջանձնային խնդիրներին տալ վերջնակա՛ն լուծում։

3․ Բանակցային լուծումներ գտնում եմ այնտեղ, որում մյուսները հրաժարվում են թաթխվել նույնիսկ։

4․ Մեր 1-ժամյա խորհրդատվությունից հետո մասնակցին գրեթե անհնար է խաբել, մոլորեցնել, չարաշահել կամ մանիպուլացնել ողջ կյանքի ընթացքում։

5․ Խորհրդատվության գրանցվելու կամ իմ գրքերը պատվիրելու համար Դուք ճիշտ տեղում եք։

Իմ մասին

Վահագն Դիլբարյան

Վահագն Դիլբարյան Մարքեթոլոգ «100 բիզնես գաղտնիքներ» և «101 բիզնես գաղտնիքներ» գրքերի հեղինակ

Մարդկանց ես բաժանում եմ երկու մոտեցմամբ՝ տվող և վերցնող։
Ռուբենը տվող տեսակ է, ով անսպառ կիսվում է իր գիտելիքներով, էներգիայով, մտքերով, իսկ մեզնից մնում է միայն վերցնել ու սովորել։ Ռուբեն ջան, ցանկանում եմ, որ էներգիադ անսպառ լինի, որպեսզի կարողանաս անընդհատ կիսվել մեզ անհրաժեշտ գիտելիքներով ու նորանոր հաջողություններ եմ մաղթում քոփիռայթինգի ոլորտում։ Քեզ նման մասնագետներն օրինակ են ծառայում մյուսներին և միայն ու միայն բարձրացնում են շուկայի նշաձողը։ Մեծ նվաճումներ եմ մաղթում մասնագիտական կյանքում հարազատս։

Նազիկ Ավդալյան

Նազիկ Ավդալյան Ծանրամարտի աշխարհի չեմպիոն,Եվրոպայի կրկնակի չեմպիոն «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն

Ռուբեն Կարոյանը այն մասնագետն է, ով իր խոսքով ձևավորում է մտածելակերպ։ Նրա յուրաքանչյուր միտք ստիպում է կանգ առնել, վերլուծել և նորովի նայել կյանքի տարբեր շերտերին։

Նա առանձնանում է ոչ միայն իր բարձր պրոֆեսիոնալիզմով, այլ նաև մարդկային կարևոր արժեքներով՝ ազնվություն, պատասխանատվություն, ընկերասիրություն և գործընկերային հարգանք։

Լիլիթ Մարտիրոսյան

Լիլիթ Մարտիրոսյան «Միսս Երկրագունդ» 2015 «Միսս բիկինի Տիեզերք» «Թոփ մոդել Հայաստան 2015» «Թոփ մոդել Աշխարհ 2015» «Միսս Ինտերկոնտինենտալ 2016» «Միսս Գլոբ 2017»

Ռուբենի մասին կարելի է անվերջ խոսել։ Բացի այն, որ նա անհավանական բազմակողմանի զարգացած անհատ է, նաև շատ նրբանկատ ու համեստ է։ Նրան կարելի է անվերջ ու անդադար բացահայտել։ Պատիվ ունեմ նրան ճանաչել և երբեմն խորհրդակցել շատ թեմաների շուրջ։ Նա բոլորիս դեռ շատ կզարմացնի։

Սամվել Գևորգյան

Սամվել Գևորգյան Գործարար «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտորին հիմնադիր տնօրեն «Քո սեփական բիզնեսը Հայաստանում», «1 րոպե անց» և «Քո ռիթմը» գրքերի հեղինակ

Այսօր կարևոր են ոչ թե բառերը, այլ նրանց շունչ տալը: Ռուբենը բառերի վարպետ է: Երբ իրար հետ կապ չունեցող երկու բառ միանալով իրար ստանում են իմաստ: Ռուբենը կարողանում է բառերին կենդանություն հաղորդել: Էլ ի՞նչ է հարկավոր հիանալի քոփիռայթեր լինելու համար: Պատիվ ունեմ ոչ միայն Ռուբենին ճանաչելու, նաև նրա հետ ընկերություն անելու:

Մարգարիտա Խաչատրյան

Մարգարիտա Խաչատրյան «Տեր և տիկին» էթիկայի կենտրոնի հիմնադիր տնօերն Միջազգային որակավորում ունեցող էթիկետի մասնագետ Սպասարկման էթիկետի փորձագետ

Հաջողակ մարդկանց հաջողության հիմնական գաղտնիքը հաղորդակցման ունակությունն է։ Իսկ հաղորդակցման հիմնական բանալին ճիշտ ասված խոսքն է։

Ռուբենն իր բարձր վարպետությամբ կարողանում է սովորեցնել՝ գտնելու այնպիսի բառեր, որոնք կառուցում են երկկողմ ճիշտ հարաբերություններ, կառուցելով՝ բարոյաէթիկական մնայուն կամուրջներ։

Առաքինի, աշխատասեր, կատարելության հասնելու մեծ ձգտումով մարդ։ Նաև միշտ հասանելի, որը ապահովություն է ցանկացած ընկերոջ համար։ Օվկիանոսի նման հարուստ և բացառիկ խելացի մարդ։

Պատիվ ունեմ ճանաչելու և ընկերություն անելու նրա հետ։ Հարգանքներս՝ խոսքի վարպետ ջան։

Վահե Ռոբեր Այվազյան

Վահե Ռոբեր Այվազյան YAMS բիզնես ակադեմիայի հիմնադիր տնօրեն

Ավելի քաղաքավարի, համեստ և պատասխանատու էքսպերտ չեմ հանդիպել, քան Ռուբեն Կարոյանն է։ Միշտ բարձր եմ գնահատել նրա ինքնակատարելագործման ձգտումը և գերբնական աշխատասիրությունը։ Իսկ նրա պրոֆեսիոնալիզմը նկատեցի, երբ «YAMS Business Academy»-ի հյուր սփիքերն էր։

Համեստ Աղաբաբյան

Համեստ Աղաբաբյան Բժիշկ-Էնդոկրինոլոգ «Մխիթար Գոշ» համալսարանի դասախոս Դեղազգոնության մասնագետ

«Աշխարհի շինողն ու քանդողը լեզուն է»
«
Լավ է ոտքից կաղել, քան լեզվից»

Մինչև Ռուբեն Կարոյանին ճանաչելը նման ասացվածքները համարել եմ խիստ չափազանցված:

Ռուբենը պարզապես վաճառող տեքստ գրել սովորեցնող չէ: Նա խոսքի, բանակցությունների նուրբ արվեստին տիրապետող պրոֆեսիոնալ է, ով միաժամանակ հետազոտում և վեր է հանում ժամանակակից հայերեն լեզվի ազդեցությունը մեր մտքերի ու արարքների վրա:

Ռուբեն ջան ուրախ եմ քեզ ճանաչել ու քեզնից սովորելու առիթ ունենալ:
Քո գործունեությունը իր ուրույն հետագիծն է թողնում մերօրյա խոսքի և շփման մշակույթի մեջ:

Դավիթ Մկոյան

Դավիթ Մկոյան «Էլիտ Պլազա» Ա դասի բիզնես կենտրոնի գլխավոր տնօրեն «Էլիտ Գրուպ» կառուցապատող ընկերության փոխտնօրեն

Դժվար է թերագնահատել քոփիռայթինգի դերը բիզնեսում։ Մերօրյա իրականության մեջ, երբ ինֆորմացիոն հոսքը ավելի ու ավելի է մեծանում, իսկ հաճախորդի ուշադրության միջակայքը ավելի ու ավելի է նվազում, քոփիռայթինգը կարող է դառնալ հաջողության ու անհաջողության բաժանարարը։ Ռուբեն Կարոյանի հետ աշխատելը վերահաստատեց այս համոզմունքս։

Գոռ Կարապետյան

Գոռ Կարապետյան Targeting Agency և Simple Business Academy համահիմնադիր, գործադիր տնօրեն, «Հաջողության Թաքնված Կողմը» գրքի հեղինակ, Բիզնես թրեյներ

Ռուբենի հետ համագործակցել եմ մի սոցիալական նախագծի շուրջ, որտեղ նա միշտ շատ ավելին էր անում,  քան իրականում պահանջվում էր` ներդնելով իր գրելու տաղանդի ողջ հմայքն ու խորությունը։

Եթե մարդը կարողանում է ծառայել այլ մարդկանց, դա խոսում է նրա բարձր արժեքային համակարգ ունենալու մասին։ 

Ռուբենը ցանկացած հարաբերության մեջ միշտ հավելյալ արժեք է բերում։ 

Եթե նա հայտնվեց ձեր կյանքում, ապա նա դա կամրապնդի մեկընդմիշտ ու հետևողականորեն։

Գայանե Մարտիրոսյան

Գայանե Մարտիրոսյան «SQANCHELI» և «Gayane Martirosyan» բրենդների հիմնադիր

Ռուբենի շնորհիվ ինձ պարզ դարձավ, որ գոյություն ունի խոսքի նուրբ աշխարհ, ինչպիսին գույներինն է ինձ համար։ Իմ ճանաչած մարդկանց մեջ Ռուբենը այն անհատն է, ում նմանեցնում եմ «խոսք» բառին։

Նրա խոսքը սպասել չի տա, միշտ հումորով, սրամտությամբ համեմված գիտելիք ունի նա, զարմանալի ուսուցանելու հմտություններ և խոսքը տեղ հասցնելու տաղանդ։

Նրա «Copywռայթինգ 5 օրում» գիրքն իմ աշխատասեղանին դրված խելացի գործիքներից է դարձել։ Կուզեմ, որ Ռուբենի գրքերը լույս տեսնեն այլ լեզուներով ևս և հասանելի լինեն աշխարհին։

Գևորգ Մկրտչյան

Գևորգ Մկրտչյան Էթիկայի դպրոցի տնօրեն

Ռուբեն Կարոյանին առիթ եմ ունեցել ծանոթանալ գործի բերումով: Առաջին իսկ հանդիպումից ձևավորվեց ու հետագայում ամրապնդվեց լավ մարդու, հայրենասերի և պրոֆեսիոնալ մասնագետի կերպարը։ Առանձնահատուկ ուզում եմ նշել իր մասնագիտական ոլորտի զարգացմանը միտված նորարարական գաղափարները և ստեղծագործական մտքերը։ Ռուբենին բնութագրող շատ հատկանիշներից կառաձնացնեմ օգտակար լինելու պատրաստակամությունը։

Գագիկ Ազոյան

Գագիկ Ազոյան Full Learning ընկերության հիմնադիր-տնօրեն

Ռուբենին ճանաչելն իսկապես նվեր է։ Նրա պրոֆեսիոնալիզմը, ստեղծագործական մոտեցումը և քոփիռայթինգում անթերի աշխատանքը շատ տպավորիչ են, բայց ամենակարևորը՝ իր ազնվությունն ու հոգատարությունն են, որ Ռուբենին դարձնում են բացառիկ ընկեր։ Ուրախ եմ, որ կողքիս ունեմ Ռուբենի պես՝ և որպես գործընկեր, և որպես ընկեր։

Արմեն Նիազյան

Արմեն Նիազյան «Գրքատուն» հրատարակչության և «Գրքատուն» գրախանութի հիմնադիր տնօրեն

Ռուբենն այն բացառիկ մարդկանցից է, ում անձի մեջ միախառնված է փորձառու մասնագետը, լավ մարդն ու հասնող ընկերը։

 Նրա բառերն ավելի քան խոսուն են և կարողանում են ցանկացած տեքստի շունչ ու հոգի հաղորդել։

Պատիվ է ճանաչել Ռուբենին թե' որպես փորձառու մասնագետ, թե' որպես ազնիվ մարդ և թե' որպես հասնող ընկեր։ Մարդկային այս երեք տեսակն էլ քիչ հանդիպողներից է։

Ավետիս Ավետիսյան

Ավետիս Ավետիսյան Բժշկական գիտությունների թեկնածու Բժիշկ-նյարդաբան Բիզնես վարչարարության մագիստրոս «Ցավի բժշկության հայկական ասոցիացիայի» հիմնադիր նախագահ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ

Ռուբեն Կարոյանը մեր սերնդի այն բացառիկ ներկայացուցիչներից է, ով հանձն է առել հասարակության լայն շերտերի թիրախային կրթության գործընթացը։ 

Նրա կերպարն ուղղակիորեն ասոցացվում է արհեստավարժության,  պատակասլացության, մարդասիրության  ազատամտության հետ։ 

Ինքն իրեն ստեղծած առաջնորդ է Ռուբեն Կարոյանը։ Ինձ համար պատիվ է լինել նրա ընկերը։