ԽՄՈՐԵՂԵՆ ԳՆԵՑԻ ՈՒ ԳՆԱՑԻ ԱՄՈՒՍՆՈՒՍ ՍԻՐՈՒՀՈՒ ՏՈՒՆ
Սկզբում նա այնքան էլ ուրախ չէր․․․
Երբ ամուսինս ինձ սկսել էր դավաճանել, ես հստակ իմացել եմ այդ մասին։ Միասին ապրել ենք 25 տարի, ուստի նրա տրամադրությունն հասկանալու համար ինձ մեկ հայացքն էլ բավական է։
Սիրուհու մասին հստակ իմանալուց հետո, իմ առջև ունեի 2 որոշում․ ամուսնալուծվել կամ պայքարել։
Ամուսնալուծվել չէի ուզում, քանզի դա կնշանակեր, որ պիտի փոխեմ իմ ամբողջ կյանքը, իմ սովորությունները, տունը․․․ ամեն ինչ։ Իսկ 45 տարեկանում այդ ամենն անելն այնքան էլ հեշտ չէ։ Պարտավոր էի պայքարել՝ առանց երջանկությունս ինչ-որ մեկին զիջելու։
Հետևեցի ամուսնուս, իմացա սիրուհու տան տեղը։ Հաջորդ օրը, երբ ամուսինս աշխատանքի էր, մի տուփ խմորեղեն գնեցի և գնացի այդ բնակարան։ Թակեցի դուռը, երբ հարցրեցին, թե ով է, պատասխանեցի․
-Նարե, բացեք դուռը, Աիդան է, Էդգարի կինը,- անունը վաղուց գիտեի, քանի որ տեսել էի նրանց հաղորդագրությունները։
Դուռը բացվեց։
-Կարո՞ղ եմ առաջ գալ,- հարցրեցի։
Նարեն լուռ քայլեց դեպի խոհանոցը, ես էլ՝ նրա հետևից։ Ամուսինս հրաշալի ճաշակ ունի․ սլացիկ կազմվածքով, գեղեցկադեմ, խնամված մի աղջկա տեսա, հազիվ 25 տարեկան լիներ։ Նստեցի, նա մեզ համար սուրճ պատրաստեց և ուշադիր նայեց դեմքիս։
-Նարե ջան, ես չեմ եկել քեզ հետ վիճելու։ Պարզապես ուզում եմ ասել, որ քեզ առաջվա նման պահես։ Քո պատճառով ամուսինս նյարդային է դարձել, չի խոսում, չի քնում։ Ես հասկանում եմ, որ նախկինում դուք ուղղակի լավ ժամանակ էիք անցկացնում միասին, իսկ հիմա, երևի, դու պահանջում ես, որ լրջացնեք ձեր հարաբերությունները, բայց ես լավ եմ ճանաչում իմ ամուսնուն։ Հավանաբար գիտես, որ մենք քո տարիքի դուստր ունենք, ով մեզ արդեն թոռնիկ է պարգևել։ Ամուսինս շատ է սիրում նրանց, բայց չի ցանկանա այս տարիքում նորից անցնել այն ամենի միջով, ինչով ստիպված են լինում անցնել երիտասարդ ծնողները։ Հավանաբար դու ընտանիք ես ուզում, բայց իմացիր, որ ամուսինս չի տա քեզ այդ ամենը։ Դուք տարբեր սերունդների մարդիկ եք, կիրքը կանցնի, հետո էլ ընդհանուր ոչինչ չեք ունենա։
Նարեն ողջ ընթացքում ուշադիր լսում էր ինձ։
-Հա, համամիտ եմ։ Ես հիմա էլ եմ տեսնում, որ նա ինձ հետ մի կերպ է գալիս կինո, ակումբներից կտրականապես հրաժարվում է, ուզում է երեկոյան նստել տանը, իսկ ես այդպես չեմ կարող։ Ես մայրիկ չունեմ, չկա մի կին, ումից կարող եմ խորհուրդ խնդրել։ Դուք այնքան իմաստուն եք։ Էդգարի կնոջ հետ մեր հանդիպումն այլ կերպ էի պատկերացնում։ Կարո՞ղ եմ գրկել ձեզ։
Մի քանի ժամ զրուցեցինք։ Նարեն վատ աղջիկ չէր, պարզապես մոլորվել, մնացել էր առանց կանացի աջակցության։ Ես նրան օգնեցի շատ բան հասկանալ։ Մեր հանդիպումը դրական նոտայով ավարտվեց։ Ամուսինս այդպես էլ չիմացավ, որ մենք հանդիպել ենք։ Մի քանի օր անց հասկացա, որ նրանք բաժանվել են։ Դեռ դավաճանությունների նշաններ չկան, իսկ եթե լինեն էլ, ոչինչ, մեր խանութում դեռ շատ խմորեղեն կա, ևս մի երիտասարդ աղջկա ճիշտ ճանապարհին կկանգնեցնեմ։
(անհայտ հեղինակ)