ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՇՓՎԵԼ ՍՈՑՀԱՐԹԱԿՈՒՄ
Շատ կարևոր է համացանցում ունենալ գրագետ և ճիշտ շփում: Նույնիսկ գործատուները, աշխատող ընտրելիս, շատ հաճախ կողմնորոշվում են տվյալ անձի էջը ուսումնասիրելով: Յուրաքանչյուր շփում հաջողությամբ կպսակվի ճիշտ և քաղաքակիրթ շփման արդյունքում:
ԷԹԻԿԵՏԻ 10 ԿԵՏ, ՈՐՈՆՑ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴԻՐ Է ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ
- Եղեք քաղաքավարի։
- Փորձեք գրել առանց տառասխալների։
- Մի չարաշահեք սմայլիկները։
- Կիսատ մի թողեք հաղորդագրությունը։
- Մի գրեք մեծատառերով։
- Մի տեղադրեք ձեր պրոֆիլում ձեր ընկերների նկարները՝ առանց նրա համաձայնության։
- Հարգեք դիմացինի ռեժիմը։
- Կառավարեք ձեր գրառումների հաճախականությունը։
- Ըմբռնումով մոտեցեք այն օգտատերերին, ովքեր չեն ցանկացել ձեզ ավելացնել իրենց ընկերների ցանկում։
- Մի ուղարկեք ձեր ընկերներին նկարներ փակ պրոֆիլից, որին միայն դուք ունեք հասանելիություն։