ԻՆՉՊԵ՞Ս ՃԱՆԱՉԵԼ ՄԱՐԴՈՒՆ ՁԵՌԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ

ԻՆՉՊԵ՞Ս ՃԱՆԱՉԵԼ ՄԱՐԴՈՒՆ ՁԵՌԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Դեռևս 19-րդ դարում Օնորե դը Բալզակը իր ուսումնասիությունների արդյունքում եկել է այն եզրակացության, որ մարդկանց հոգեբանությունը կարելի է բացահայտել ձեռագրի միջոցով։

Հետագայում ձեռագրի միջոցով անձի անհատական գծերի ուսումնասիրությունը ձևավորվեց որպես հոգեբանության ուղղություն և կոչվեց գրաֆոլոգիա, որը լայն տարածում է գտել արևմտյան մի շարք երկրներում և օգտագործվում է պետական, ոչ պետական տարբեր կառույցների կողմից մարդկանց ինտլեկտի, մոտիվացիայի, հոգեվիճակի ախտորոշման, աշխատակազմի գնահատման, փաստաթղթերի ստուգման նպատակով։

Ձեռագիրի վերլուծության ժամանակ մասնագետները հաշվի են առնում ձեռքի շարժողականությունը, տառերի չափը, ձևը, տողից շեղումը, տառերի հեռավորությունը և այլն։

Նայենք մի քանի օրինակ՝ բացահայտելու համար անհատի բնավորության գծերը։

Մանր տառերը խոսում են մարդու զսպվածության մասին։ Կոկիկ ու հասկանալի ձեռագիրը բնորոշ է ապագայում մեծ պոտենցյալ ունեցող, համեստ և հանգիստ մարդկանց։

Խոշոր ձեռագիրը խոսում է մշտապես ուշադրության կենտրոնում գտնվելու ցանկության մասին։ Նման ձեռագիր ունեցող մարդիկ մարդամոտ են, երբեմն աչքի են ընկնում ագրեսիվ արարքներով, նրանք սկզբունքային են և չեն սիրում լինել ենթակայի դերում։ Իսկ ահա մանր, անընթեռնելի ձեռագիր ունեցող մարդիկ աչքի են ընկնում իրենց չափազանց փակ և զսպված բնավորությամբ։

Տառերի ձևը կարող է լինել կլորավուն և սուր։

Կլարավուն ձեռագիր ունեցող մարդիկ սիրում են լինել հասարակության մեջ, նախաձեռնող չեն, չեն համակերպվում կարգուկանոնի հետ և չեն սիրում լինել ղեկավարի հսկողության ներքո։

Խոշոր և կտրուկ նկարած տառերը վկայում են հեղինակի բռնկուն և ազնիվ բնավորության մասին։

Տողից շեղումը.
Երբ հեղինակը տողից շեղվել է դեպի վեր, ապա դա խոսում է լավատես, բարյացակամ, հեշտությամբ հարմարվող լինելու մասին։ Տողից դեպի վար շեղումը խոսում է հեղինակի հոռետեսության, դյուրահավատության և զգուշության մասին։

Եվ վերջապես, երբ մարդը գրելու ընթացքում տողից չի շեղվում, ապա կարելի է ենթադրել, որ նա կայուն ու հավասարակշռված անձնավորություն։