7 ԽՆԴԻՐ, ՈՐՈՆՑ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՐՈՒՑԱԿԻՑԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼՍԵԼ ՔՈ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՐԵՎԷ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

7 ԽՆԴԻՐ, ՈՐՈՆՑ ՊԱՏՃԱՌՈՎ ԶՐՈՒՑԱԿԻՑԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԼՍԵԼ ՔՈ ԿՅԱՆՔՈՒՄ ՈՐԵՎԷ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դա այն դեպքն է, երբ մի լավ բան ես պատմում քո կամ քո հարազատի կյանքից, իսկ դիմացինը, շնորհավորելու փոխարեն, կտրուկ փոխում է թեման՝ մեջբերելով իր կյանքում տեղի ունեցած որևէ ձեռքբերում, երբեմն նույնիսկ պատմում է շատ չնչին առաջընթացի մասին, որը համեմատելի չէր քո պատմած հաջողության հետ, որ ունեցել ես։ Բայց իր նպատակը համահունչ պատմություն ներկայացնելը չէ, այլ միայն թե թեման շեղի քո դրական պատմությունից։

  1. ՆԵՐՔԻՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ
    Սոցիալական համեմատության թեթև ագրեսիա

    Մարդը կարող է ընկալել ուրիշի հաջողությունը որպես սեփական անկարողության ցուցանիշ, որի հետևանքով՝

• նվազում է ինքնարժեքը,
• ակտիվանում է պաշտպանական արձագանքը,
• և արագ փոխում է թեման, որպեսզի ուշադրությունը շեղի դեպի իրեն ու վերականգնի հավասարության զգացումը։

Այս վարքը հաճախ դիտվում է թաքնված մրցակցային դինամիկա ունեցող անձանց մոտ։

  1. ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՈՉ ՇԵՇՏԱԴՐՎԱԾ ՆԱՐՑԻԶՄ
    Խոսքը կլինիկական նարցիզմի մասին չէ, այլ անձի մոտ ժամանակավոր նկատվող եսակենտրոնացման։ Երբ մարդը չի կարողանում ընդունել ուրիշի հաջողության մասին պատմություններն ու զրույցը մշտապես շեղում է դեպի իրեն, սա բնորոշ է նաև նրանց, ովքեր ունեն՝

• ինքնակենտրոն մտածողություն,
• էմպատիայի (դիմացինի զգացմունքներն ընկալելու, ապրումակցելու) անկարողություն,
• փառքի և ուշադրության մշտական կարիք,
• և ուրիշի հաջողությունը՝ որպես սեփական արժանիքների նվազեցման ընկալում։

  1. ԷՄՈՑԻՈՆԱԼ ԿԱՄ ՀՈԳԵԲԱՆՈՐԵՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՈՒԹՅՈՒՆ
    Ինֆանտիլ վիճակ

    Նման մարդը դժվարանում է լսել ուրիշի դրական փորձը և ունենում է էմոցիոնալ բացասական ապրումներ։ Ու, զգալով, որ չի կարողանում կարգավորել իր զգացմունքները, նույն պահին փորձում է թեման թեքել այն դաշտ, որտեղ իրեն ավելի վերահսկելի է զգում։

4․ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՌԵՖԼԵՔՍ ՍԵՓԱԿԱՆ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԴԵՄ
Սա այն է, երբ ուրիշի ուրախ լուրը հիշեցնում է իրենց չլուծված այն խնդիրները, որոնց հետ չեն ցանկանում առերեսվել, և այդ մասին հիշելիս ունենում են տհաճ զգացումներ։ Նման պարագայում Ձեր ուրախ թեման կտրուկ փոխելը դառնում է կարճաժամկետ ինքնապաշտպանություն։

  1. ՀԱՎԱՍԱՐ ԴԻՐՔԵՐԻ ՊԱՏՐԱՆՔ
    Սա այն դեպքն է, երբ մարդն ուղղակի չի կարողանում ընդունել Ձեր երկուսի միջև հարաբերություններում ի հայտ եկող տարբերությունը (այսինքն՝ մեկը հիմա գտնվում է ավելի «բարձր» վիճակում, քան նա)։ Ուստի, նա փորձում է հավասարեցնել դիրքերը՝ պատմելով իր թվացյալ նորությունները՝ որպես «հակափաստարկ»՝ ներքին անհարմարությունը նվազեցնելու համար։
  2. ԹԱՔՆՎԱԾ ՆԱԽԱՆՁ
    Գիտական իմաստով՝ նախանձը ոչ միայն «ուրիշինն ուզելն է», այլ նաև՝

ցավ, երբ ուրիշն ունի, ինքը՝ ոչ,
• անարժեքության դիմադրություն, երբ ուրիշը բարձր է, իսկ նա տանել չի կարող դա։

Մարդը բառացիորեն չի ցանկանում ընդունել ուրիշի հաջողության մասին պատկերը իր մտքում, ու թեման փոխելը դառնում է ներքին ցավից խուսափելու միջոց։

  1. ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ
    Որոշ մարդիկ խորապես համոզված են, որ բոլորի հետ հարաբերություններում կենտրոնում միշտ իրենք են։ Իսկ ուրիշի ուրախության մասին լսելը կարծես վտանգում է իրենց կենտրոնական դիրքը․ նրանք հասկանում են, որ իրենց դերը կիսվեց, և ավտոմատ վերադասավորում են զրույցը՝ կենտրոնացնելով իրենց վրա։

ԱՄՓՈՓՈՒՄ

Նման վարքը հոգեբանական առումով սովորաբար մատնանշում է՝

ինքնագնահատականի ճնշվածություն,
• մրցակցային անհանգստություն,
• էմպատիկ՝ դիմացինի էմոցիոնալ վիճակն ընկալելու անկարողություն,
• էգոցենտրիկություն, այսինքն՝ ուշադրության կենտրոնում լինելու ցանկություն,
• կամ մակերեսային նարցիզմ՝ ուշադրության կենտրոնում լինելու պահանջ։

Այսպիսով, դիմացինի ուրախալի լուրի մասին թեման շեղելը չի հանդիսանում պարտադիր ծանր խանգարում, բայց խոսում է անձի հուզականության և մարդկանց հետ փոխհարաբերությունների մեջ խնդիրների մասին։