7 ՈՍԿԵ ՍՈՎՈՐՈՒՅԹ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԵՋ ՍԵՐՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

7 ՈՍԿԵ ՍՈՎՈՐՈՒՅԹ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՄԵՋ ՍԵՐՄԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

1․ Հաճախ հիացեք ու գովեստի խոսքեր ասեք իր արտաքին գեղեցկության մասին։ Թող սովորի, որ նա հիասքանչ է այնպիսին, ինչպիսին կա։

2․ Սովորեցրեք իրեն ասել «Ո՛չ»։ Մերժել։ Չափազանց կարևոր է, որ ապագա կինը, մայրը, հենց մանուկ հասակից սովորի հրաժարվել այն ամենից, ինչը նրան հարմար չէ, չի ցանկանում։ Եվ դա անի առանց ավելորդ մեղքի զգացումի։

3․ Սովորեցրեք նրան ճիշտ գծել իր մարմնի սահմանները, որտեղ ամենքը չեն կարող դիպչել։ Նա պետք է իմանա, թե իր մարմնի որ հատվածին ում դիպչելուց հետո ինչպես վարվել, ինչպես արձագանքել։ Ում դեպքում էր դա նորմալ, ում դեպքում՝ չէր կարելի, թեկուզ պատահական։ Օրինակ՝ իրանը, կոնքերը, որտեղ կարող են դիպչել միայն ծնողները և բժիշկը, ընդ որում՝ ծնողների թույլտվությամբ։

4․ Էմոցիոնալ լարված ու ճնշված պահերին աղջիկներին պետք է ոչ թե սթափ խորհուրդների կապոց, այլ համաչափ էմոցիոնալ կարեկցանք։ Շատ կարևոր է, որ ծնողը լինի ոչ թե մեկը, ով լսում է վերևից, այլ՝ կողքից։

5․ Իրավիճակներում, երբ պետք է երեխայի համար լինել խիստ ոստիկանի նման, ապա ավելի լավ է, որ այդ խստությունը լինի մայրիկի կողմից, ոչ թե հայրիկի։ Իսկ հոր կերպարը, որքան շատ ասոցացվի ապահովության ու վստահության հետ, այնքան լավ։

6․ Հաճախ հարցրեք իր կարծիքը։ Դա կբարձրացնի իր ինքնագնահատականը, իսկ հետո նա կկարողանա բարձր գնահատել իր կարծիքի կարևորությունը, իրեն չկարևորողներին էլ զոհ չի գնա։

7․ Հաճախ ասեք նրան․ «Ինչ լավ է, որ դու կաս, ինչ լավ է, որ դու կաս մեզ համար, ու ինչ լավ է, որ դու հենց այդպիսին ես»։ Այս խոսքերը կառուցում են աղջկա ինքնագնահատականն ու արագ ճանաչում նրանց, ովքեր չեն գնահատում իրենց։ Որովհետև, ինչպես ծնողներն են վերաբերվում իրենց աղջիկներին, այդ նույն կերպ էլ աղջիկները ներկայանում են աշխարհին։